05/10/2015 17:58
Լ. Զուրաբյան. Եթե զեկույցն ընդունվի, այն մեծ հարված կհասցնի Լեռնային Ղարաբաղի ու ՀՀ շահերին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նվիրված ԵԽԽՎ-ում պատրաստվող հակահայկական զեկույցին, որին կմասնակցի նաև ՀՀ ԱԳՆ-ն: Այս առաջարկով պատգամավորը հանդես եկավ այսօր, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց այն հնչեցնել վաղը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:
Ըստ Լ.Զուրաբյանի՝ եթե զեկույցն ընդունվի, ապա այն մեծ հարված կհասցնի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի շահերին: Այդ իսկ պատճառով հարկավոր է լսումներ հրավիրել ու մշակել լուրջ քայլեր այդ վտանգը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, խոսքը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ հայկական կողմի համար անընդունելի բովանդակությամբ ու շեշտադրումներով «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» զեկույցի մասին է, որն արդեն մշակման վերջին փուլում է: Օրերս Ուոլթերը դիմել էր ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: