05/10/2015 09:30
Հակաբեղմնավորիչները մեծացնում են ուղեղի կաթվածի վտանգը
Հորմոնալ հակաբեղմնավորիչները մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը: Թեև ռիսկայնության ավելացումը այնքան էլ մեծ չէ, բայց վիճակագրական իմաստով այն զգալի է: Եվ սա հատկապես վերաբերում է նրանց, ում մոտ ուղեղի կաթվածի ռիսկայնության գործոններն արդեն առկա են:
«Զդոռովյեն» գրում է՝ այն, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը փոխկապակցված է կաթվածի վտանգի հետ, հայտնի էր դեռ 1962թ-ին: Այն ժամանակ հակաբեբեղմնավորիչ դեղահաբերը պարունակում էին 150մկգ սինթետիկ էստրոգեն, որի պարունակությունը այսօրվա դեղահաբերում երեք անգամ նվազել է: Բայց, պարզվում է, կաթվածի ռիկսը, միևնույն է, պահպանվել է:
Գիտնականները միաժամանակ պնդում են, որ դրա ռիսկը ոչ բոլոր կանանց համար է հավասարապես մեծ, մասնավորապես այն նվազագույնն է երիտասարդ կանանց համար՝ 100.000-ի դիմաց 4.4 դեպք: Բայց ահա այն կանանց մոտ, որոնք ծխում են, միգրենի նոպաներ են ունենում կամ ունեն բարձր ճնշում այս ռիսկը բարձր է: Մասնագետները նրանց խորհուրդ են տալիս խուսափել հաբային հակաբեղմնավորիչների ընդունումից: