05/10/2015 11:57
ԲՀԿ-ական պատգամավորը «փախե՞լ է», որ չմասնակցի քվեարկությանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում նախատեսված է Սահմանադրության նախագծի քվեարկությունը: Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը, որ հայտարարել էր, թե դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, միտումնավոր մեկնել է Հայաստանից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը:
Հիշեցնենք, պատգամավորը պնդում էր, որ, միևնույն է, դեմ քվեարկելու` անկախ նրանից, որ ԲՀԿ խմբակցությունը հստակ որոշում էր կայացրել, որը պարտադիր է խմբակցության բոլոր անդամների համար: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ Aysor.am-ին ասել էր, որ եթե պատգամավորը դեմ գնա այդ որոշմանը, ապա իր հարցը անպայման կքննարկվի ԲՀԿ ղեկավարության կողմից:
Թերևս անախորժություններից խուսափելու համար Հայկ Խաչատրյանը որոշել է պարզապես խույս տալ իր համար այսքան վտանգավոր քվեարկությանը մասնակցելուց` շարունակելով համոզված մնալ, որ սահմանադրական փոփոխություններ երկրին պետք չեն: