05/10/2015 12:15
ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը մեկնել է բուժման. Խոսնակ
«Հայկ Խաչատրյանը մեկնել է ԱՄՆ, բուժման»,- Aysor.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը` արձագանքելով հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը մեկնել է երկրից և այսօր քվեարկությանը չի մասնակցի:
Ըստ Aysor.am-ի տեղեկությունների` պատգամավորը մեկնել է, որպեսզի խուսափի նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը մասնակցելուց, քանի որ հայտարարում էր, որ անկախ կուսակցության որոշումից` ինքը միևնույն է դեմ է քվեարկելու փոփոխություններին:
Կարող ենք փաստել, որ Հայկ Խաչատրյանն ընտրել է «հաճույք ստանալու և կույս մնալու» տարբերակը` չմասնակցել քվեարկությանը իբրև թե հարգելի պատճառով ու խուսափել կուսակցությունից հեռացվելու հեռանկարից: