05/10/2015 10:35
Ս. Օհանյան. Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն լարված
Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն լարված: Այս մասին այսօր «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր՝ այս գիշերը, եթե համեմատում ենք նախորդ օրևերի հետ, ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակվել, իրավիճակը մեր զորքերի կողմից լիովին վերահսկելի է»,- ասաց Ս. Օհանյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել:
«Առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ կերպով»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ՝ համաժողովին իր ելույում, նախարարն ընդգծեց, որ չնայած Հայաստանը ստիպված է պարբերաբար պատասխանել սահմաններին հակառակորդի նախահարձակ գործողություններին, այնուամենանիվ, ջանք չի խնայում միջազգային խաղաղության ապահովման համար: