06/10/2015 13:29
«Բավարիան» Մյուլլերին վաճառելու մտադրություն չունի
«Բավարիայի» ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Թոմաս Մյուլլերի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունեն: 26-ամյա գերմանացու տրասֆերը գնելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ամռանը «Բավարիային» 100 մլն եվրո է առաջարկել:
« «Բավարիան» բանկ չէ, ֆուտբոլային ակումբ է, ուստի մենք չենք դիտարկում Մյուլլերի տրանսֆերը վաճառելու տարբերակը: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներին արդեն տեղեկացրել եմ, որ չեմ ցանկանում արգելափակել նրանց դիմումները, բայց խնդրել եմ այլևս հարցումներ չուղարկել: Դա անօգուտ է»,- Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից