06/10/2015 11:54
Բենիտես. Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելու դեպքում շունչս կկտրվի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների թվում թողնելու մտադրություն չունի, քանի որ պորտուգալացին նման առիթ չի տվել:
«Ես կարող եմ Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնել, բայց այդ դեպքում շունչ կկտրվի: Ռոնալդուի` մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալու հարցը քննարկման չի ենթարկվում: Ես նրան չեմ փոխարինում, քանի որ նա գոլի երաշխիք է: Միշտ ձգտում եմ, որ նա խաղադաշտում լինի:
Մյուսների համեմատ Ռոնալդուն առավելություն ունի` մեկ մրցաշրջանում նա 50 և ավելի գոլ է խփում: Նա հրաշալի ֆուտբոլիստ և պրոֆեսիոնալ է: Կարծում եմ` Ռոնալդուն կրկին կարժանանա «Ոսկե գնդակի» »,- Բենիտեսի խոսքը մեջբերված է «Cope»-ից: