06/10/2015 16:53
Սիրիայում ՌԴ ռազմական գործողություններն ուղղված են իրավիճակի քաղաքական կարգավորման ձեռքբերմանը. Պեսկով
Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ուղղված են այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորման ձեռքբերմանը:
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսական Gazeta-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, թե Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների թիրախն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներն են, որոնք շատ են այդ երկրում:
«Քաղաքական կարգավորումը Ռուսաստանի բոլոր գործողությունների վերջնական նպատակն է»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում Սիրիայում սեպտեմբերի 30-ից, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել էր, թե Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի թիրախը «Ջեբհաթ ան-Նուսրա», «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներն են։