06/10/2015 15:58
«Լեքսուսն» ընկել է Սևանա լիճը
Նախօրեին ժամը 21.03-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Մեծ ռեստորանի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կիսով չափ հայտնվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները լճից դուրս են բերել «Լեքսուս RX 470» մակնիշի (վարորդ` Ա. Ն.) ավտոմեքենան:
Տուժողներ չկան: