Մեծ սիրո պարագայում խանդը չի հասցնում ջրի երես դուրս գալ. Նարեկ Պողոսյանը՝ ընտանիքի և գործունեության մասին

06/10/2015 19:23

Մեծ սիրո պարագայում խանդը չի հասցնում ջրի երես դուրս գալ. Նարեկ Պողոսյանը՝ ընտանիքի և գործունեության մասին


Երգիչ Նարեկ Պողոսյանը հանդիսատեսին ծանոթ է« Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնած «Ժողորդական երգիչ»  նախագծից: Մրցույթի ընթացքում հանդիսատեսը գրեթե ամեն օր, ամիսներ շարունակ տեսնում էր նրան, հատկապես, որ հասավ մինչև եզրափակիչ փուլ: Aysor.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ մի շարք գործնական և անձնական հարցերի շուրջ:

-Նարեկ, ժողովրդական երգիչ նախագծից հետո էկրաններին գրեթե չեք երևում: Ինչո՞վ եք զբաղվում այս ընթացքում:

-Կան մի քանի հաղորդաշարեր, ինչպես օրինակ «Երգ Երգոց»-ը, որի շրջանակներում գրեթե ամեն շաբաթ ելույթ եմ ունենում: Բացի այդ, տարբեր մրցույթներին մասնակցությունն ինձ լայն հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին ներկայանալու ոչ միայն էկրանից, այլև հանրապետության տարբեր քաղաքների և սփյուռքի բեմերից:

-Օրեր առաջ տեղի ունեցավ Ձեր առաջին տեսահոլովակի պրեմիերան, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Կմանրամասնե՞ք, թե ինչքան ժամանակ եք աշխատել դրա շուրջ:

-Այս ամառ զբաղված էի այդ հաճելի, սակայն ծավալուն ու աշխատատար գործով: Երգի ընտրությունը կատարեցինք Լեյլա Սարիբեկյանի հետ մեկտեղ: Շնորհակալ եմ նրան ինձ աջակցելու համար: Ընտրեցինք աշուղ Լեյլու «Սիրո կանչ» երգը` դրական, աշխույժ տրամադրություն ստեղծող: Երաժշտության մշակմամբ ու ձայնագրությամբ զբաղվեց Հայկ Նավասարդյանը: Տեսահոլովակի նկարահանումը մի քանի անգամ հետաձգվեց մեր նախատեսած նախնական ժամանակից, քանզի կախված էր եղանակից, որը, եթե կհիշեք, անձրևոտ էր ամռան սկզբին: Նկարահանող խումբը «Steps9090»-ն է՝ տեսահոլովակիս ռեժիսոր Գևորգ Ենոքյանի գլխավորությամբ: Տեսահոլովակի վառ գույները ապահովեցին «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից տրամադրված ազգային հագուստները: Մինչ նկարահանումները` ես և մեր հերոսուհին` Աննա Մանուչարյանը «Մասունք» ազգագրական երգի-պարի անսամբլի հետ մեկտեղ ուսումնասիրում էինք մեր ավանդական խաղերը` հավալա, կոխ, ճոպանքաշոցի, որոնցից մի քանիսը տեղ գտան տեսահոլովակում:

-Մեր երգիչներից շատերը, հատկապես ճանաչում ձեռք բերելուց հետո, հաստատվում են աշխատանքի՝ որևէ ռեստորանում, ակումբում: Դուք նման որոշում կայացրե՞լ եք:

-Գիտեք, ունեմ թե երաժիշտ, թե երգիչ ընկերներ, ովքեր արդեն անցել են աշխատանքի ռեստորանում: Հրավերով ես էլ եմ ժամանակ առ ժամանակ հանդես եկել նրանց հետ և Հայաստանի, և սփյուռքի որոշ ռեստորաներում: Բայց ռեստորանում մշտական աշխատանքի անցնելու որոշում դեռ չեմ կայացրել:

-Նկատե՞լ եք, Հայաստանի երիտասարդները հետաքրքրվա՞ծ են ժողովրդական երաժշտությամբ, թե՞ այն մեծ տարածում ունի միայն սփյուռքում:

-Երիտասարդության, և ընդհանրապես, հասարակության երաժշտական ճաշակը մեծամասամբ ձևավորվում է հեռուստատեսության, ռադիոյի, այժմ նաև ինտերնետի ազդեցության ներքո: Երբ երեխա էի, ծնողներս հաճախ էին նշում, որ առաջ մոդա էր ժողովրդական երգը, բայց հիմա հասկանում եմ, որ առաջ ուղղակի վերոնշված լրատվության միջոցներն ավելի շատ էին ուշադրություն դարձնում հենց այդ ոլորտին: Ինչ վերաբերում է այսօրվան, վերջին տարիներին շատ մրցույթներ անցկացվեցին ժողովրդական երգի ուղղվածությամբ: Մասնակիցների մեծ քանակը վկայում է այն մասին, որ բավականին շատ են այն երիտասարդները (Հայաստանում էլ, սփյուռքում էլ), ովքեր հետաքրքրված են մեր աշուղական, ազգային երգերով:

-Չժխտենք, որ երիգիչներն այսօր գումար են վաստակում կամ համերգների, կամ էլ կորպորատիվ միջացառումների (հարսանիք, ծնունդ, կնունք) շնորհիվ: Համերգներ մեզ մոտ քիչ են կազմակերպվում, ինքներդ մասնակցո՞ւմ եք հարսանիքների:

-Համերգ կազմակերպելու դժվարությունն անձամբ զգացել եմ, քանի որ ինքս նման փորձ ունեմ արդեն, հիմա էլ զբաղվում եմ նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք համերգի կազմակերպչական աշխատանքներով: Բայց համերգներից զատ լինում են տարբեր առիթներ, որոնց մասնակցում եմ, քանի որ հաճելի է ուրախացնել այն մարդկանց, ովքեր հատուկ ցանկություն են հայտնել, որ իրենց ուրախությունն ընթանա հենց ժողովրդական երգի ներքո:

-Երբևէ մտածե՞լ եք գումարի համար երաժշտական ոճը փոխելու, 6/8 ռիթմում երգելու  մասին:

-Գումարն ինձ համար նպատակ չէ, այն ընդամենը օժանդակող միջոց է նպատակներն իրականացնելու համար: Իսկ նպատակս մեր ազգային արժեքների պահպանումն ու պրոպագանդան է: 6/8 ռիթմով երգեր կան նաև ժողովրդական երգերի մեջ, այդ ռիթմն իրենց ստեղծագործություններում օգտագործել են շատ անվանի հայ աշուղներ` Սայաթ-Նովան, Շերամը, Շահենը... Դրա համար էլ կարիք չունեմ դուրս գալ իմ ոճից (ժպտում է):

-Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք այսօրվա երգարվեստի մասին:

-Ինչպես սիրում է նշել մեր սիրելի վարպետ Արսեն Գրիգորյանը (Մրոն), այժմ մենք ունենք բավականին մեծ քանակությամբ հայ երգի մարտիկներ, ովքեր անձնվիրաբար աշխատում են մեր երգերի պահպանման համար: Ուղղակի նրանց թիկունք կանգնել է պետք, և դա միայն պետության հոգսը չէ, դա վերաբերում է նաև գործարար աշխարհի մարդկանց: Շատերը հսկայական գումարներ են ծախսում տեսահոլովակ նկարահանելու համար, և ի՞նչ են պրոպագանդում. ինչ-որ օտար ոճի, արտասահմանյան երգ: Նման պրոպագանդման կարիք ունեն հենց մեր` հայերեն ու հայկական երգերը: Հայաստանում այդ երգերը պետք է լինեն հայ երգի կողքին, ոչ թե հայ երգը` օտար երգի կողքին: Պետք է ուղղակի երգենք հայերեն:

-Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք, չե՞ք մտածում այդ ոլորտում աշխատելու մասին:

-Պատկերացրեք, որ այդ ոլորտում ունեմ 3 տարվա աշխատանքային փորձ, 2010-2013թթ աշխատել եմ որպես ֆինանսիստ՝ «Օրանժ Արմենիայում»: Այնուհետև, ավելի ազատ գրաֆիկ ունենալու դրդապատճառով հրաժարվեցի այդ աշխատանքից. երգը տուժում էր ու ես դա թույլ տալ չէի կարող: Հիմա ունեմ ազատ գրաֆիկով աշխատանք՝ ֆինանսիստ-ժուռնալիստ, գոհ եմ (ժպտում է):

-Ֆինանսիստ-ժուռնալիստ որտե՞ղ եք աշխատում:

-Սոցիալական կայքերում ունեմ իմ անձնական խմբերը` բավականին մեծ աուդիտորիայով: Խմբերս մի քանի ուղղվածության են` կուլտուրա, գիտություն, հումոր:

-Ի դեպ, ինչպե՞ս պատահեց, որ երկու՝ միմյանցից տարբեր մասնագիտություններ ընտրեցիք:

-Երգը չեմ ընտրել, դա Աստծո կողմից տրված պարգև է, ծնողներս չէին կարող թույլ տալ, որ այն չզարգացնեմ, որի համար, կարծում եմ, շնորհակալ լինելը նրանց քիչ է: Իսկ տնտեսագետի մասնագիտությունն ընտրել եմ ոչ միայն ծնողներիս, այլև մեծ հորեղբորս խորհրդով: Բայց այդքանով չեմ սահմանափակվի, նպատակ ունեմ շարունակել ուսումս այլ մասնագիտությամբ:

-Եվ ի՞նչ մասնագիտությամբ:

-Ցանկանում եմ ստանալ ժուրնալիստական կրթություն, դա շատ անհրաժեշտ է այժմյան աշխատանքիս համար:

-Կցանկանայի մի փոքր շեղվենք դեպի անձնական կյանք և ընտանիք. կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացել եմ 2012թ: Ունեմ դուստր, ով արդեն 1 տարեկան է: Ասեմ, որ կինս նույնպես սիրում է երգել, մասնագիտությամբ տնտեսագետ է, նաև` դիզայներ: Իրեն միշտ ասում եմ, որ իմ գլխավոր ոճաբանն ինքն է (ծիծաղում է):

-Գիտեմ, որ Ձեր կնոջ հետ համերգներից մեկի ընթացքում եք ծանոթացել: Նա և՞ս երգում էր, թե՞ երկրպագուհի էր:

-Երգել շատ է սիրում, իսկ ժողովրդական երգ սկսել է լսել հենց մեր նախագծի ժամանակ: Բայց նշեմ, որ ծանոթացել ենք լրիվ պատահական. Գյումրիում միջոցառման էինք մեր նախագծի մի քանի ընկերներով, որից հետո կնոջս հայրը, ով նույնպես ժողերգի մեծ սիրահար է ու մեր երգերն էլ շատ էր հավանել, հրավիրեց իր տուն՝ սրճելու (ժպտում է)… Հենց այդպես էլ ծանոթացել ենք:

-Հիմա լա՞վ են փեսա-աներ հարաբերությունները:

-(Ժպտում է) այո, հենց սկզբից էլ լավ են եղել:

-Դուք անընդհատ բեմում եք լինում, տարբեր երկրներում շրջագայում… խանդի տեղիք չե՞ք տալիս:

-Ինչպես սիրածս երգերից մեկում է ասվում` առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր (ծիծաղում է): Մեծ սիրո պարագայում խանդը չի հասցնում ջրի երես դուրս գալ: Պատահել է, երկու ամսով բացակայել եմ երկրից շրջագայության պատճառով, բայց երկուսս էլ ըմբռնումով ենք մոտենում նման հարցերին ու խանդի տեսարաններ չեն առաջանում:

-Ի՞նչն եք կարևորում ընտանեկան հարաբերություններում, ինչի՞ շնորհիվ եք Ձեր ընտանիքն ամուր համարում:

-Ընտանիքի հիմքում, եթե դիտարկենք որպես կառույց, պետք է միմյանց շաղախված լինեն սերը, փոխըմբռնումն ու հարգանքը: Եթե այս ամենն առկա է, ապա կառույցը կդիմակայի ցանկացած փոթորկի:

-Երիտասարդ զույգերից մեծամասնության պես ապրում եք առանձի՞ն՝ վարձակալության հիմունքներո՞վ, թե՞ ունեք Ձեր բնակարանը:

-Ծնողական տունս Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում է, ծնողներս այնտեղ են ապրում, մայրս այնտեղի դպրոցում մաթեմատիկա է դասավանդում: Ես շատ եմ սիրում հայրենի գյուղս ու հաճախ, երբ ազատ ժամանակ եմ գտնում, կնոջս ու դստերս հետ մեկնում եմ այնտեղ: Ասեմ, որ դեռ մինչ իմ ուսանող դառնալը ծնողներս գնել էին այս բնակարանը Երևանում, ու գործի բերումով էլ հիմա ես այստեղ եմ ապրում՝ նորաստեղծ ընտանիքիս հետ:

-Նարեկ, տարիներ առաջ շատերը խոսում էին, որ քթի պլաստիկ վիրահատության եք դիմել: Դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, և եթե այո՝ պատճառը զուտ գեղագիտակա՞ն էր, թե՞…

-Այո, վիրահատության դիմել եմ շնչառական խնդիրներ ունենալու պատճառով, դա շատ էր խանգարում երգելիս: Այնպես որ, գեղագիտական պատճառ չի եղել:

-Հետաքրքիր է, երբևէ առընչվե՞լ եք նախանձին, չկամությանը…

-Եթե առնչվել էլ եմ, ապա ուղղակի չեմ նկատել, քանի որ ինքս ձգտել եմ միշտ լինել բաց ճակատով մարդ, իսկ ձգողականության օրենքն ասում է, որ նմանը նմանին կհանդիպի:

-Կա՞ն կատարած կամ չկատարած քայլեր, որոնց համար երբևէ զղջացել եք:

- Երբ թվացել է` զղջում եմ այս կամ այն արարքիս համար, կյանքը շատ կարճ ժամանակ անց ցույց է տվել, որ դա հենց այդպես էլ պիտի լիներ, ու դա էր ճիշտը: Պետք չէ զղջալ, պետք է դասեր քաղել, և, ցանկալի է` ուրիշի սխալներից (ժպտում է):

-Ի՞նչ երազանքներ ունեք:

- Երազանքներ շատ կան` նոր տեսահոլովակներ, երգի ձայնագրություն, համերգներ. դրանցից ամենակարևորները ես միշտ գրառում եմ և սկսում իրագործել: Բայց մեծագույն երազանքս է Արցախի լիակատար ազատությունն ու հայրենիքումս մշտական խաղաղության հաստատումը: Եթե բոլորս այդ երազանքը հաճախ աղոթքի տեսքով հղենք առ Աստված, մի օր ի կատար կածվի:
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում

Տվյալ բաժնի վերջին նյութերը