06/10/2015 09:15
Սամվել Ալեքսանյանի «աստղայինը տարել» է
«Չեմ տալու հարցազրույց, չեմ տալու, վսյո»,- «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Լրագրողների մի շարք համառ հարցերից հետո նա հայտարարել է. «Ձեր սայթերի իմիջն եք ուզում բարձրացնեք, դրա համար հիմա պտի պայմանավորվենք՝ վճարովի ա լինելու ամեն հարցազրույց: Այսուհետև վճարովիա լինելու, վսյո, որովհետև ես աստղ եմ դառել: Ես ասեցի, ով որ համաձայն ա, ով վճարի իրեն կտամ հարցազրույց»: Վերջում էլ գինն ասել՝ 500 եվրո: