06/10/2015 19:44
ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է. Վ. Բաբայան
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր տեսակետը հայտնելու, իսկ ԲՀԿ-ն երեկ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետն արտահայտել է քվերակությամբ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանն` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Պատգամավորը նշեց, որ հարցազրույցին այլևս անդրադառնալ չի ցանկանում և այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունի.
«Մնացածի մասով՝ No comment»: