06/10/2015 12:48
Ադրբեջանն ու Թուրքիան համաշխարհային մասշտաբով ամենամոտ պետություններն են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահն հանդիպման ընթացքում ասել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ռազմական և այլ ոլորտներում հաջողությամբ է զարգանում, որը գնալով ամրապնդվում է։
Ալիևը կարևորել է վերջին տարիներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում անցկացվող համատեղ զորավարժությունների նշանակությունը՝ ընդգծելով, որ «Ադրբեջանն ու Թուրքիան համաշխարհային մասշտաբով ամենամոտ պետություններն են»:
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշել է, որ համատեղ զորավարժությունները մեծ կարևորություն ունեն և անցկացվում են եղբայրական հիմքով: