06/10/2015 09:53
«Ի՞նչ ա եղել որ». Աշոտ Աղաբաբյանն՝ իր և քրեական հեղինակությունների հարաբերությունների մասին
«Հրապարակը» զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Փաստորեն, Դուք էլ եք մոտ քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը, հարցրել է «Հրապարակը»։
«Ասենք՝ ունեմ հարաբերություն, ի՞նչ վատ ա»,- զարմացավ պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել... Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագո՞րծ ա,- վրդովված պարզաբանում էր պահանջում պատգամավորը։- Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։
Հավակնություններ ունեք ինքներդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին»։