06/10/2015 19:00
Ա. Մանուկյան. Գալուստ Սահակյանն անցել է տոտալ վերահսկողության
Երեկվանից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոր կարգադրություն է տվել, համաձայն որի՝ պատգամավորներն իրավունք չունեն հանդիպել լրագրողների հետ անգամ նիստերի օրերին, եթե նա չի տվել թույլտվություն: Այս մասին, մինչ բուն ելույթին անցնելը, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց. «Իբր նախկինում տեղադրված այդ 400 տեսախցիկները քիչ էին, հիմա էլ Գալուստ Սահակյանն ինձ իրավունք չի տալու, որ ես մարդ հրավիրեմ հարցազրույց տամ, մինչև չորս հոգի չստորագրի, որպեսզի մի լրագրող մտնի խորհրդարան պատգամավորի մոտ»,- ասաց նա ու թվարկեց ԱԺ այն պաշտոնյաներին, ում ստորագրությունն է այլևս հարկավոր, որպեսզի լրագրողը մուտք գործի ԱԺ շենք՝ Գալուստ Սահակյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար, լրատվության բաժնի պետ, անվտանգության պետ:
«Սա տոտալ վերահսկողության մեխանիզմ է.. պարոնայք ժուռնալիստներ, հարձակվեք այս ապօրինության վրա, որպեսզի հետ պտտեք»,- հավելեց Արամ Մանուկյանը: