06/10/2015 11:27
Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից հայտնաբերել են 31.5 գրամ կանաչավուն զանգված
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Լ.-ին տեսակցության եկած քաղաքացի Դ.Հ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 31.5 գրամ կանաչավուն զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: