06/10/2015 10:55
ԵԱՏՄ-ում ձևավորվել է անկախ փորձագետների խումբ, որը կզբաղվի ընդհանուր ֆինանսական շուկայի մեխանիզմների ներդրման և մշակման հիմնախնդիրներով
Եվրասիական տնտեսական միությունում ձևավորվել է անկախ փորձագետների խումբ, որը զբաղվելու է ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի մեխանիզմների ներդրման և մշակման հիմնախնդիրներով: Այս մասին «Սոչի 2015» միջազգային ներդրումային համաժողովում հայտարարել է նախարար, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը:
ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ նա, մասնավորապես, նշել է, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման մեխանիզմների վրա աշխատանքը պետք է սկսել հենց հիմա ու ավելացրել. «Անհրաժեշտ ենք համարում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բազայի հիմքի վրա ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի մեխանիզմների մշակման ոլորտի անկախ փորձագետներ»: