06/10/2015 14:23
Ծաղկաձորում կանցկացվի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը
2015 թվականի հոկտեմբերի 8-11-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելու է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. շախմատ, սեղանի թենիս, դարթս, լող՝ 50 մետր, շաշկի, բասկետբոլ և շախմատ (միայն տեսողության խնդիրներ ունեցող անձինք):
ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունից տեղեկանում ենք, որ մրցումներն անցկացվում են տվյալ մարզաձևի գործող կանոնների համաձայն:
Մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք:
Առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզիկները և բասկետբոլի թիմի անդամները կպարգևատրվեն Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով: