06/10/2015 18:38
Կ. Ավագյան. Որքան էլ քաղաքական բեմերի բանվորները ճղեն իրենց, փրփրեն՝ ԱԺ-ն ընդունեց փոփոխությունների նախագիծը
«Որքան էլ քաղաքական բեմերի բանվորները ճղեն իրենց, փրփրեն՝ երեկ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքները տպավորիչ են. թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իսկապես կա կոնսոլիդացիա սահմանադրականփոփոխությունների շուրջ»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանականների կամարտահայտումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են այս փոփոխությունները։ Ու պատահական չէ այսկոնսոլիդացիան, քանի որ փոփոխությունների նախագիծը մինչև խորհրդարանում ընդունվելն անցել է շատ լուրջ ճանապարհ՝ հանրային քննարկումներ, խորհրդակցություններ հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, ստացված առաջարկներ, փոփոխություններ՝ պատգամավորների և խմբակցությունների կողմից ներկայացրած առաջարկներիհիման վրա.
«Նախագիծը դրական եզրակացության և բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ ԱԺ պատգամավորների մոտ 80 տոկոսի դրական կարծիքըխոսուն թիվ է։ Քվեարկությունը ներկայացուցչական է նաև հասարակական կարծիքի տեսանկյունից։ Համոզված ենք՝ հանրաքվեի արդյունքները նույնպես համարժեք են լինելու։ Ու չեմ կարծում, թե այս ֆոնին արդարացված են տարբեր խմբակների հայտարարությունները հանրության անունից։ Այդ ուժերը նախ պետք է կարողանան համախմբվել իրենք իրենց շուրջ, նորմիայն հանդես գան ժողովրդի անունից։ Պետք չէ կուրծք ծեծել, հավատացնել, թե գիշերը չեն քնում, պայքարում են ժողովրդի համար։ Ժողովուրդը բնազդով զգում է բոլորին, տարբերում էիրականն ու ֆեյքը։ Ժողովուրդը ցանկանում է մեկ բան՝ փոփոխություն և կայուն զարգացում։ Իսկ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը ապահովում է կայունզարգացումը»,- նշեց նա:
Կարեն Ավագյանն ասաց, որ շատ լավ հասկանում են «հանկարծ բան չփոխեք» դիրքերից հանդես եկող գործիչներին, հասկանում են, բայց համաձայն չեն նրանց հետ.
«Մենք գնալու ենք փոփոխությունների ճանապարհով հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ժամանակակից, ավելի ժողովրդավարական և զարգացող հայրենիքի: Այս գործընթացի մաս կազմելը պատիվ է: Վստահ եմ՝ շուտով կլինի նաև շատ մոդայիկ, որովհետև առաջադիմական գործընթացի մաս լինել, նշանակում է ժամանակակից և ճկուն լինել»,- հավելեց նա: