06/10/2015 09:40
Զուտ բիզնես տեսակետից այդ գործարքն իմ սրտով չէ. Կարեն Կարապետյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին
Դեռևս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թէ «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»:
Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից «Ժամանակը» հետաքրքրվել է, թե ինչու էր ժամանակին հետաքրքրում դա: «Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,- պատասխանեց նա: