06/10/2015 18:14
Շարմազանով. Հանրաքվեն իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում դիտարկելը թյուրիմացություն է
Չկար գոնե թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, կրկնում եմ՝ թեկուզ մեկ, որի ներկայացուցիչները ամբողջությամբ դեմ քվեարկեին սահմանադրական փոփոխությունների նախագծին: Քվեարկության պատկերը ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան և կոնսեսնսուսը այլևս իրողություն են: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նկատելով, որ կային նաև դեմ արտահայտվողներ՝ Է.Շարմազանովը կրկնեց՝ ամենը որոշելու է ժողովուրդը հանրաքվեի միջոցով.
«Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են: Դրա վառ օրինակը քվեարկության պատկերն էր»,- շեշտեց նա: