06/10/2015 09:47
«Ինտերվյու չեմ տալիս». Ռուստամ Գասպարյանը խռովել է լրագրողներից
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանին «Իրավունքը» փորձել է մի քանի հարց ուղղել, սակայն պատգամավորը նեղսրտած ասել է, որ հարցազրույց չի տալու:
Բանն այն է, որ որոշ լրատվամիջոցներ իր խոսքն, իբր, խեղաթյուրում են, ինքն ասում է ուրիշ բան, ԶԼՄ-ն գրում է մեկ այլ բան: «Ասում են՝ Ռուստամ Գասպարյանը մտածում է… թե դուք ի՞նչ գիտեք, ես ի՞նչ եմ մտածում: Ոչ մի ինտերվյու չեմ տալու»: