06/10/2015 12:35
Ս. Գրիգորյան. Հայաստանն իր հայտարարությունն արել է և վերջ
Ադրբեջանը վերջին շրջանում անցել է նախապայմաններով խոսելու քաղաքականությանը։ Այս վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը սկսեց հստակեցնել այդ նախապայմանային քաղաքականությունը, և հենց դրանով է պայմանավորված Հայաստանի նախագահի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Դա կապված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխության հետ, պարզապես Հայաստանն իր հայտարարությունն արել է և վերջ, այն է՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական քայլերը, ապա Հայաստանը կճանաչի Արցախը կամ կմիավորվի Արցախի հետ»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ այսքանից հետո միանշանակ կգտնվեն երկրներ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը.
«Ամենալուրջ մեսիջը Ադրբեջանի համար հենց սա է»: