06/10/2015 12:54
Զ. Փոստանջյանը «գրոհեց» ԱԺ նախագահին. «Հիմա չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե՞ շտապ օգնությանը»
Քիչ առաջ ԱԺ նիստում միջադեպ է տեղի ունեցել՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ: ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ելույթի ժամանակ տիկին Փոստանջյանը որոշեց ինչ-որ թղթեր ձեռքին բարձրանալ ԱԺ ամբիոն և մոտենալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ միաժամանակ դիմելով նրան:
Սա, նշենք, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, ինչին էլ մատնացույց արեց ԱԺ նախագահը.
«Թույլ մի տվեք, որ ես օրենքով շարժվեմ»:
Զ. Փոստանջյանը, կարծես, դրան էր սպասում ՝ հետաքրքրվեց.
«Օրենքը ո՞րն է, երբ բոլորը խախտում են այն»: Մնացած բառերը, ցավոք, լրագրողներին լսելի չէին, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը՝ հստակ.
«Հիմա չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե՞ շտապ օգնությանը»:
Միջադեպը արագ հարթվեց: