07/10/2015 17:58
Անչելոտի. Հաջորդ մրցաշրջանում պատրաստ կլինեմ աշխատելու
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով համարվում էր «Լիվերպուլում» Բրենդան Ռոջերսին փոխարինելու հիմնական թեկնածուն, հայտարարել է, որ դեռ ցանկանում է հանգստանալ, իսկ մարզչական գործունեությունը վերսկսելու մասին կմտածի հաջորդ մրցաշրջանում:
«Այս պահին լավ ժամանակ եմ անցկացնում, բայց, իհարկե, ցանկանում եմ վերսկսել աշխատանքս, քանի որ այն իմ կիրքն է: Այժմ փորձում եմ ուժ հավաքել, բայց հաջորդ մրցաշրջանում պատրաստ կլինեմ աշխատելու»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:
Հիշեցնենք, որ «Ռեալը» գլխավորելու առաջին մրցաշրջանում Անչելոտին 4 տիտղոս նվաճեց, իսկ նախորդ մրցաշրջանում թիմի ձախողումից հետո ազատվեց աշխատանքից, ինչից հետո առողջական խնդիրների պատճառով որոշեց ժամանակավոր դադար վերցնել: