07/10/2015 18:45
Գալուստ Սահակյան. Եթե այս համակարգն արատավոր է, բոլորս էլ դրանում մեր մեզքի բաժինն ունենք
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախօրեին հրապարակաված հարցազրույցին.
«Ես կցանկանայի, որ դա ավելի բարձր արժևորումներով, քաղաքական գնահատականների ճանապարհ լիներ»,- բնորոշելով հարցազրույցն՝ ասաց Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է և բնական է, որ պիտի ասեր իր կարծքիը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Անդրադառնալով հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի օգտագործած «արատավոր համակարգ» բնորոշմանը՝ Գալուստ Սահակյանն ասաց.
«Եթե համակարգն արատավոր է, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, բայց չեմ կարծում, որ համակարգն այնպիսին է, որ կարելի է նման գնահատականներ տալ»:
Հարցին՝ արդյոք այս հարցազրույցով երկրորդ նախագահը չի՞ ազդարարել քաղաքականոթյուն վերադարձի մասին՝ ԱԺ նախագահն ասաց.
«Չեմ կարծում: Երևի թե շատ շտապողական տեքստ էր, որն իր խորքերով լիարժեք քաղաքական կոմնորոշումների դրվագ չունի»: