07/10/2015 20:29
Վարչապետ. Քոչարյանի վերադարձը քաղաքականություն սպառնալիք չեմ համարում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքի հետ:
Ըստ նրա՝ բարեփոխումներն իրականացվում են տեղին և ժամանակին:
Այս մասին վարչապետն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Սահմանադրական բարեփոխումների հարցում կա քաղաքական կոնսոլիդացիա : Դրա մասին է վկայում Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ քննարկումը»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ոչինչ բացառել չի կարող: Հարցին՝ արդյոք սպառնալիք չէ՞ իշխանությունների համար երկրորդ նախագհի վերադարձը, վարչապետը պատասխանեց.
«Ես որևէ անհատի մասնակցությունը քաղաքական գործընթացներին սպառնալիք չեմ համարում: Դա ողջունելի է միայն: Ընտրությունը կատարում է ժողովուրդը, և յուրաքանչյուր անհատ իրավունք ունի մասնակցել այդ գործընթացներին»: