07/10/2015 20:13
Վարչապետ. Մինչև տարվա վերջ 4 տոկոս տնտեսական աճ կարձանագրենք
Ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ մենք մոտ 4 տոկոս տնտեսական աճ կարձանագրենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում սաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ճիշտ է, Հայաստան ուղղվող տրանսֆերները նվազել են 25 տոկոսով, սակայն իրավիճակը հաջողվում է հարքել գյուղատնտեսության ոլորտի աճի շնորհիվ:
«Ես համոզված եմ, որ կունենանք մինչև 4 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, էկոնոմիկայի նախարարությունն ավելի լավատես է այս հարցում, սակայն ավելի լավ կլինի այս մասին խոսենք փաստերով»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ աշխարհում ընթացոքղ, այսպես ասած, տնտեսական պատերազմը բացասական ազդեցություն ունենում է Հայաստանի վրա, սակայն կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, անում է բոլոր անհրաժեշտ քայլերն իրավիճակը հարթելու համար:
«Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հաջողության»,- ամփոփեց վարչապետը: