07/10/2015 16:13
Նարեկ Գալստյան. Նոր կամ նախկին Սահմանադրությունը չի կարող լուծում տալ առկա խնդիրներին
Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են խորքային, արմատական բարեփոխումներ, նոր կամ նախկին սահմանադրությունը չէ, որ պետք է տա լուծումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Միևնույն ժամանակ բանախոսն ընդգծեց, որ ՍԴՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին ու դրանցով նախատեսված խորհրդարանական կառավարման ձևին:
«Կարծում ենք՝ որակական առումով այս Սահմանադրությունը մեկ քայլ առաջ է, պարզապես խնդիրը քաղաքական մշակույթ ձևավորելու մեջ է»,- ասաց Նարեկ Գալստյանն՝ ընդգծելով, որ ամեն ինչի համար քաղաքական կամք է պետք:
Ըստ բանախոսի՝ նոր Սահմանադրությունը մեծ հնարավորություն է տալիս օրվա իշխանություններին շատ արագ դարձնել ընդդիմություն: