07/10/2015 19:06
Հոգեբուժարանում ինքնասպան է եղել 4 տարի առաջ սեփական որդիներին սպանած կինը
Օրերս Երևանի հոգեբուժարաններից մեկից ոստիկանություն ահազանգ է ստացվել ինքնասպանության դեպքի վերաբերյալ: Տեղում պարզվել է, որ ինքնասպան է եղել մի կին, ով կախվել է պատուհանի ճաղավանդակից:
Ինքնասպանության փաստը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:
Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած կինը Ռոզա Ալոյանն է: Նա հոգեբուժական հաստատություն հայտնվել է այն բանից հետո, երբ 2011թ.-ին խեղադամահ է արել իր 4 և 6 տարեկան որդիներին:Այդ ժամանակ Ալոյանների տանից հայտնաբերվել էր մեծ քանակի աղանդավորական գրականություն:
Կնոջ ինքնասպանության դեմքով հարուցվել է քրեական գործ: