07/10/2015 17:35
«Super BIT». Անսահմանափակ ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները ևս հնարավորություն ունեն ակտիվացնելու «Super BIT» ծառայությունը և ֆիքսված վճարի դիմաց վայելելու անսահմանափակ ինտերնետի, ներառյալ օրական 150 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթի ընձեռած հնարավորությունները: Այս մասին տեղեկանում ենք ընկերության լրատվական ծառայությունից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: