07/10/2015 11:57
Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Խ.Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ.Ա.-ին անձնական զննության ենթարկելիս հայտնաբերել են 63.8 գրամ ընդհանուր քաշով թաց կանաչավուն զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: