07/10/2015 17:21
Հարությունյան. Քանի դեռ չի վճարվել Որոտանի գործարքի ողջ գումարը, այդ բաժնետոմսերը կշարունակեն գրավադրված մնալ ՀՀ կառավարությանը
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արձագանքելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ Որոտանը գնած «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը վարկ է վերցրել ՀՀ երեք բանկերից, ասաց, որ այո, վարկ վերցվել է ընկերության կողմից, բայց ոչ գնի ամբողջական չափով:
Դ .Հարությունյանը նաև ասաց, որ իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերը «Կոնտուր գլոբալը» գրավադրել է, այդ թվում՝ ՀՀ կառավարության օգտին.
«Որովհետև քանի դեռ չի վճարվել գործարքի ողջ գումարը, այդ բաժնետոմսերը կշարունակեն գրավադրված մնալ ՀՀ կառավարությանը: Ավելին` ընդհանուր վարկային փաթեթը չի կարող անգամ մոտ գալ այն գնին, որով վաճառվել է»: