07/10/2015 16:31
Զարուհի Փոստանջյանի «ռեվոլուցիաներն» ամեն ինչ խառնեցին խորհրդարանում
«Պարոն Ջաղինյան, ի՞նչ ասել է՝ նպաստել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, գթասրտության և հանդուրժողականության գաղափարների տարածում: Ուզում եմ իմանալ, թե այդ ո՞ր հաղորդումներն են, որ նպաստել են այս սկզբունքներին և ինչպես են ընտրվել հենց դրանք»,- ԱԺ-ում ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբե Ջաղինյանից Հանրային հեռուտսաընկերության 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հետաքրքրվեց «Ժառանություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ի պատասխան Ռ. Ջաղինյանն ասաց, որ այդպիսի հաղորդումներն ու ֆիլմերը Հանրային հեռուստատեսությամբ հաճախ են հեռարձակվում:
«Տիկին Փոստանջյան, ես մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստեմ և բոլոր այդ հաղորդումների ու ֆիլմերի ցանկը կուղարկեմ ձեզ»,- խոստացավ Ջաղինյանը:
«Այս պահին չե՞ք կարող մտաբերել, թե քանի ֆիլմ է ցուցադրվել հեղափոխությունների ու այն կերպարների մասին, ովքեր կանգնած են այդ հեղափոխությունների ակունքներում»,- արձագանքեց պատգամավորը:
«Տիկին Փոստանջյան, ես կարող եմ ասել, որ «Սարոյան եղբայրներն» ենք ցուցադրել, «Վլադիմի Իլիչ Լենինը», «Սպարտակը», բայց ավելի մանրամասն մեկ շաբաթից կներկայացնեմ»,- ասաց Ռ. Ջաղինյանը:
Այդ ընթացքում ԱԺ փոխխոնսակ Էդուարդ Շարմազամովը փորձեց խոսափողը փոխանցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, սակայն պատգամավոր Փոստանջյանը բորբոքվեց.
«Բայց ես դեռ չեմ վերջացրել: Ինչո՞ւ եք ամեն ինչ խառնում»,- որին արձագանքեց Ռ. Ջաղինյանն՝ այս անգամ կատակելով. «Ռեվալուցիաներից խոսեցիք, դրա համար»: