07/10/2015 11:01
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովին երեկ երեկոյան կրկին շտապ հոսպիտալացրել են: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս պահին նրա վիճակը ծանր է գնահատվում: Lenta.ru-ն հաղորդում է, որ ռեժիսորն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները հստակ չեն նշում որևէ ախտորոշում։
Աղբյուրը գրում է, որ 2014 թվականի սեպտեմբերի 6-ին լուրեր շրջանառվեցին, թե Ռյազանովը հոսպիտալացվել է սրտի կաթվածի պատճառով։ Ռեժիսորի բարեկամներն այդ ժամանակ հերքել էին բոլոր տեսակի տեղեկությունները՝ նշելով, որ խոսքը վերականգնողական բուժման մասին է:
Այս տարվա օգոստոսի 2-ին ևս ռեժիսորը հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ արվել էր անոթների պրոֆիլակտիկ մաքրում, ինչից հետո Ռյազանովին դուրս էին գրել:
Հիշեցնենք, որ նրա նկարահանած հայտնի ֆիլմերից են «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծերունիներ-ավազակներ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար», «Ծառայողական սիրավեպ» և այլ մի շարք հայտնի ռուսական ֆիլմեր։