07/10/2015 09:42
Կասկած չկա, որ Սյունիքի մարզպետի եղբորորդին ևս ազատ կարձակվի
«Ժողովուրդում» կարդում ենք. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործի միջոցով լուծվում է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տողի ունեցած ծեծկռտուքի առիթով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը:
Մարզպետի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը մահափորձի հետ: Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչև ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցը:
Ինչպես գիտենք, մարզպետի որդին և նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել: Օրերս էլ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Նրան, իհարկե, կալանավորել են, սակայն կասկած չկա, որ քննչական կոմիտեն նրան ևս ազատ կարձակի»: