07/10/2015 13:05
Ալումյան. Անհեթեթություն է Արա Բուդաղյանի գործը կապել Սդղի Գյոլի գործի հետ
Արա Բուդաղյանի գործը կապել «Սդղի գյոլի» գործի հետ, դա ուղղակի անհեթեթություն է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արա Բուդաղյանին ազատ չեն արձակի այնքան ժամանակ, մինչև ազատության մեջ չհայտնվեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները:
«Ես չգիտեմ, թե ով է այդ տեղեկությունները տարածում, ում է ձեռնտու այս քայլը և ինչ նպատակով է դրանք տարածում, բայց դա ուղղակի անհիմն եզրակացություն է: Դրանք մեկը մւոսի հետ կապ չունեցող գործեր են»,- ասաց նա:
Փաստաբան Հ. Ալումյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ նորություններ կան Արա Բուդաղյանի գործով, ի պատասխան ասաց, որ Արա Բուդաղյանի ազատ արձակման հետ կապված դեռ որևէ նորություն չկա:
«Մենք նրա կալանավորումը բողոքարկել ենք, սակայն դեռ որևէ նորություն չկա: Կսպասենք մինչև նոյեմբերի 3-ը»,- հավելեց փաստաբանը: