07/10/2015 11:16
ՀՀ-ն և ՌԴ-ն համաձայնագիր են կնքել՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության մասով
ՀՀ և ՌԴ միջև այսօր ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր՝ ատոմային էներգետիկ օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են ռուսական պետական «Ռոսատոմ» կորպոռացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Համաձայն փաստաթղթի՝ կողմերը մշտական հիմունքներով կփոխանակվեն ՀՀ և ՌԴ ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև պրակտիկ քայլեր կձեռնարկեն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ: