07/10/2015 10:08
«Պեկին» ռեստորանում հրդեհ է բռնկվել
Այսօր գիշերը Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում: Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ: