07/10/2015 09:55
Մհեր Սեդրակյան. Իմ անունով իր իմիջն էր բարձրացնում
«Իմ անունով իր իմիջն էր բարձրացնում»,- «Ժամանակի» փոխանցմամբ՝ անդրադառնալով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի հայտարարություններին՝ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստը հայտարարել էր, թե ՀՀԿ-ական պատգամավորի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ինչն էլ լրատվական դաշտը տիրաժավորել էր:
«Արժի՞ դրա մասին խոսել, դնել-վեկալել, դուք էլ եք իրա իմիջը բարձրացնում: Ես ըտենց մարդ չեմ ճանաչում, հազար անգամ խոսել եմ դրա մասին»,- ասել է պատգամավորը: