07/10/2015 13:27
«Օբաման կողմ է ակտիվացնել խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան սատարում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների առաջարկը, որում նրանք պահանջում են Վաշինգտոնից, իբրև ՄԽ համանախագահող երկրի, ակտիվացնել խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում: Այս մասին հաղորդում են Ամերիկայի հայ ազգային կոմիտեից՝ ANCA-ից:
Ըստ աղբյուրի՝ Ուոլիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կողմ է կոնգրեսականների առաջարկին.
«Վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, հակամարտության գոտում լարվածության նվազումը պետք է դրված լինեն խնդրի կարգավորման հիմքում: Մենք հնչեցրել ենք այդ առաջարկները, և կշարունակենք ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բանակցային ճանապարհով»,- հայտարարել է նա: