07/10/2015 14:14
Կիրիենկո. Ատոմակայանի աշխատանքը կօգնի զգալիորեն նվազեցնել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը
Հայաստանում «Մեծամոր» ատոմակայանի աշխատանքը կօգնի զգալիորեն նվազեցնել երկրում էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն «Ատոմեկս-Հայաստան» կոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքով` գործող Էներգաբլոկն ապահովում է էլէներգիայի 35-ից 37 տոկոսը, դա Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցն է.
«Մենք ուսումնասիրել ենք արված հաշվարկները և եթե հանկարծ դադարի աշխատել Մեծամորի ատոմակայանը, ապա դա կհանգեցնի Հայաստանում էլէներգիայի սակագնի մոտավորապես 3 անգամ թանկացման: Սա ամենաէժան էլեկտրաէներգիան է և Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հաշվին ՀՀ կառավարությունը կարող է զգալիորեն կրճատել էլէներգիայի սակագինը բնակչության ու ձեռնարկությունների համար սակագները»,- հայտարարել է Կիրիենկոն: