07/10/2015 18:10
Կստեղծվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Կառավարությունը, հաշվի առնելով «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը, որոշում է կայացրել ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված «Սիլվա Կապու¬տիկյան» գրական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող թանգարանային առարկաները` Մարշալ Բաղրամյան 1-ին անցուղի, շենք 1 հասցեում գտնվող 160,7 քմ մակերեսով N 26 բնակարանը տուն-թանգարան մասնաճյուղ ստեղծելու պայմանով:
Նշված թանգարանային առարկաները և անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կամրացվի «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Գործադիրի վաղվա նիստում որոշում կկայացվի ստեղծել «Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ում «Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան» մասնաճյուղ և ապահովել դրա հաշվառումը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: