07/10/2015 09:20
Վ. Պողոսյան. Չեմ կարծում՝ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու գործընթացի վրա
«Ժամանակի» հետ զրույցում Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանարդական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արտահայտած տեսակետներին:
-Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը տանում է քաղաքական մենաշնորհի և կոմունիստական հասարակարգի, և սա միայն իր տեսակետը չէ:
-Ես բացարձակապես չեմ կիսում այդ գնահատականները և կոմունիստական սահմանադրությունների հետ համեմատելը բացարձակապես անտեղի եմ համարում, և նաև երևի արդյունքն այն բանի, որ չեն կարողանում իրարից տարբերել տարբեր սահմանադրությունների տրամաբանությունն ու բովանդակությունը:
-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանի այս հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կունենա «ոչ»-ի ճակատի պայքարի վրա, և հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխությունների տապալումը այս փուլից հետո:
-Չեմ կարծում, որ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու այս գործընթացի վրա: Նա 10 տարի չի եղել քաղաքական թատերաբեմում, նրա գնահատականները ես դիտարկում եմ որպես մասնավոր անձի ասած կամ կատարած հայտարարություններ: