08/10/2015 14:06
Անչելոտի. Ռոնալդուն «Ռեալից» ոչ մի տեղ չի գնա
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է այն լուրերի մասին, թե թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն բանակցում է «ՊՍԺ»-ի հետ և կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ։
«Չգիտեմ՝ հաջորդ մրցաշրջանում Ռոնալդուն կտեղափոխվի՞ «ՊՍԺ»։ Ես նրան չեմ տեսնում այլ ակումբում։ Կարծում եմ՝ նա կարիերան կավարտի «Ռեալում», ուր նրան բոլորը սիրում են»,- ասել է Անչելոտին։