08/10/2015 09:42
Դավիթ Ամալյան. Կարող է օրիենտացիան փոխածին քրֆեմ, բայց եթե էդ մարդուն տուն տան, ես չեմ ասի՝ մի տվեք
«Աբիժնիկ չի կարելի լինել, էլի: Եվ կապ չունի ժանրը, ամենավատ երգողը, կամ… հեռու տնից-տեղից, կողմնորոշումը փոխած մարդուն էլ տուն տան, ես չեմ ասի՝ մի տվեք: Կարող է իր օրիենտացիան քրֆեմ, բայց տան համար որևէ մեկին բան չեմ ասում: Որովհետև եթե որևէ մեկին տուն են տվել, նույնիսկ օլիգարխին են տուն տվել, ոչինչ, թող մի քիչ էլ իր ունեցվածքը ավելանա: Տուն ունենալուց պետք է ուրախանան, իմ կարծիքով, բացի թուրքից, որ մեր երկրում կարող է տուն տան, ուրիշ դեպքում, մեկ էլ դավաճաններին: Այլ դեպքում չեմ կարծում, որ տուն տալը վատ երևույթ է»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մի շարք քաղաքացիներին բնակարան նվիրելու հարցը: Ստանալու են հաղորդավարուհի Զառա Արամյանը, գրող Վահրամ Սահակյանը, Դավիթ Ամալյանը և այլ քաղաքացիներ: