08/10/2015 09:08
Դմիտրի Մեդվեդևը մինչև տարեվերջ Հայաստան կժամանի
«Հրապարակի» տեղեկություններով, մինչև տարեվերջ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Թերթը հիշեցրել է, որ ԵՏՄ վարչապետների վերջին նիստում Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Երևանում։ Սակայն կառավարությունից կոնկրետ օր չասացին։ Աբրահամյանը հույս ունի, որ այդ այցի ժամանակ կկարողանա համոզել Մեդվեդևին՝ ռազմավարական ապրանքները, մասնավորապես վճարումները գազի դիմաց լինեն ռուբլով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: