08/10/2015 09:15
Երևանում ՀԱՊԿ ակադեմիան չի բացվելու
Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: «168 Ժամի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: Դրա հետ կապված՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ ՀԱՊԿ-ն կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման բոլոր աշխատանքները դադարեցված են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: