08/10/2015 12:24
Էրեբունի-Երևան 2797 տոնակատարությունների ծրագիրը
Հոկտեմբերի 10-11-ին մայրաքաղաքում կանցկացվեն «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը կրող Էրեբունի-Երևան 2797 տոնակատարությունները:
Երևանի քաաղքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 10-ին Նալբանդյան-Հանրապետության փողոցների պուրակում, որտեղ կլինի «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցադրությունը: Իսկ տոնական տրամադրությունը կեզրափակվի Հանրապետության հրապարակում՝ հրավառությամբ և դիսկոտեկով:
Ստորև ներկայացնում ենք Էրեբունի-Երևան 2797 տոնակատարության ծրագիրը: