08/10/2015 11:28
Հովիկ Աբրահամյան. Առաջարկում եմ հանել սև ակնոցները
Բոլոր երկրներում սոցիալական ծախսերը նվազում են, մենք 4 մլրդ դրամով սոցիալական բեռը ավելացնում ենք: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորեց նաև այս մասին լավ լսել.
«Առաջարկում եմ, որ այն մարդիկ, ովքեր սև ակնոցներով են նայում, հանեն դրանք»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ վարչապետն իր այս խոսքը հնչեցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումից հետո: